Ամերիկացի հանրաճանաչ դերասան, 66-ամյա Մայքլ Դուգլասի վիճակը շարունակում է մնալ ծանր: Հիշեցնենք, որ նրա մոտ հայտնաբերվել է կոկորդի քաղցկեղ: Այս մասին հաղորդում է OneIndia կայքը: Հայտնի է, որ այժմ նա գտնվում է ընտանիքի և կնոջ` Զետա Ջոնսի հետ: Համաձայն որոշ տեղեկությունների՝ դերասանը պատրաստվում է վատագույնին, քանի որ բժիշկները ոչ մի հուսադրող բան չեն ասել:
Զետա Ջոնսն ու Դուգլասը, ըստ կայքի, դիմել են մի խորհրդանշական քայլի և իրենց հավատարմությունը մեկը մյուսին ապացուցելու համար կրկին գնացել են եկեղեցի ու հավատարմության երդում տվել: