Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Այսօր վճռական օր է Ադրբեջանի համար. ANS PRESS

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրելու է 2012-2013 թվականների համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) 5 ժամանակավոր անդամներին։

Արևելաեվրոպական երկրներից մեկ մանդատին հավակնում են Հունգարիան, Սլովենիան և Ադրբեջանը։ Վերջինս երբեք չի հանդիսացել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, մինչդեռ Հունգարիան կրկնակի եղել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ (1968-1969 և 1992-1993), իսկ Սլովենիան՝ մեկ անգամ (1998-1999)։

Աֆրիկյան և ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներից ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի 3 մանդատների համար պայքարելու են 5 երկրներ. Ղրղզստանը, Մավրիտանիան, Մարոկկոն, Պակիստանը և Տոգոն։ Ընդ որում, հաստատված պրակտիկայի համաձայն՝ աֆրիկյան երկրներին տրամադրվելու է 2, իսկ ասիական երկրներին՝ 1 մանդատ։

Դա նշանակում է, որ Ղրզստանն ասիական մանդատի համար պայքարելու է Պակիստանի դեմ, որը նախկինում 6 անգամ ընտրվել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ։ Աֆրիկյան երկու մանդատի համար էլ կպայքարեն Մավրիտանիան, Մարոկկոն և Տոգոն։ Նրանք բոլորն էլ նախկինում ընտրվել են, ընդ որում, Մարոկկոն՝ երկու անգամ։

Այս տարվա դեկտեմբերի 31-ին ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի մանդատին հրաժեշտ են տալու Բոսնիա-Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանն ու Նիգերիան։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը բաղկացած է 15 անդամներից, որոնցից 5-ը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) մշտական անդամներ են, իսկ 10-ը՝ ժամանակավոր անդամներ։ Վերջիններս ընտրվում են երկու տարի ժամկետով, ամեն տարի տեղի է ունենում դրանցից 5-ի փոփոխությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում