Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին`ժամը 20:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2121» մակնիշի 20 ՕՏ 872 պետհամարանիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը իրականացրել է հերթապահություն մինչ վարորդի մոտենալը:












































