Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Դոմիկային տեխնոպարկ

Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից հետո անցել է 22 տարի, սակայն աղետի գոտում դեռ հազարավոր անօթևան ընտանիքներ կան:
Դա, սակայն, կառավարությանը չխանգարեց, որ իր հերթական «հայեցակարգի» մեջ ներառի Գյումրին տեխնոքաղաք դարձնելը: Սա, իհարկե, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի` Հայաստանը հերթական կենտրոններից մեկը դարձնելու «լայն» ծրագրի մի փոքր մասն էր: 2008-ի մայիսին կառավարությունն ընդունեց «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգը», հունիսին մեծ շուքով շնորհանդես կազմակերպվեց Էկոնոմիկայի նախարարությունում, իսկ դեկտեմբերին USAID-ի մասնակցությամբ կազմվեց Գյումրին տեխնոպարկի վերածելու ռազմավարական ուղեցույց և բիզնես-պլան` ոմն Կևին Թոմփսթընի հեղինակությամբ: Այժմ տեսնենք, թե այդ հավակնոտ թղթերում գրվածներից կա՞ որևէ բան, որ կյանքի է կոչվել: Ապագա Գյումրին, ըստ հայեցակարգի, պետք է ունենա միջազգային օդանավակայան, օդանավակայանին կից ազատ տնտեսական գոտի և գործարարության «գերազանցության» կենտրոն: Բայց սա` ապագայի համար: Իսկ ավելի կոնկրետ քայլերն արտացոլված են Թոմփսթընի բիզնես-պլանում: Դրանք խմբավորված են հետևյալ երեք հիմնական ծրագրերում.
1. Վերականգնել նախկին փոստային գրասենյակի և մանկավարժական ինստիտուտի շենքերը` որպես նպատակային նշանակության փոքր գրասենյակներ արվեստների, արհեստների և միկրոձեռնարկությունների, ինչպես նաև ապրելու/աշխատելու կենսագործունեության համար: Բացի այդ, դիտարկել կրթական գործունեությունը վերսկսելու հնարավորությունը:
2. Հսկող հաստոցների գործարանի մեծ շենքը քանդել կամ փոխակերպել արդյունաբերության և բաշխման գործունեության համար օգտագործվող ժամանակակից միավորների:
3. Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին տարածքը տեխնոլոգիական պարկ դարձնելու համար պատրաստել և իրականացնել կրթական և ձեռներեցության ինտեգրված գոտու մաստեր-պլան: Տվյալ վայր տեղափոխել Պետական ճարտարագիտական համալսարանը: Կառուցել ինկուբատոր: Կառուցել 2-րդ փուլի տեխնոլոգիական միավորներ:
Հիմա, փոստային գրասենյակի շենքը շարունակում է մնալ ավերակ, շինարարական ոչ մի աշխատանք չի իրականացվել: Նույնը վերաբերում է նաև նախկին Մանկավարժական ինստիտուտի շենքին: Հայեցակարգի հաստատումից մինչ օրս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել նաև Հսկող հաստոցների գործարանի ու նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հետ: Այսինքն` այս ծրագրերում ամրագրված քայլերից ոչ մեկը ոչ միայն չի իրականացվել, այլև այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ էլ չկա: Սակայն, փոխարենը, կա Ներսես Երիցյանի խոստումը` 2011 թվականին սկսել տեխնոպարկի շինարարական աշխատանքները: Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում նա նման հայտարարություն արեց` նշելով, որ կառավարության որոշմամբ այդ նպատակով արդեն հատկացվել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի քանդված շենքի տարածքը: Նախարարը նաև նշել էր, որ մշակվում է տեխնոպարկի մոդելը, որը այս տարեվերջին կդրվի հանրային քննարկման: Տարվա ավարտին մնացել է 23 օր, սակայն հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ ոչ մի մտադրություն կարծես թե չկա:
Եվս մեկ հետաքրքիր հանգամանք: Գյումրին տեխնոքաղաքի վերածելու առանցքային պայմաններից մեկը համարվում է քաղաքը Հատուկ տնտեսական գոտի ճանաչելը: Դրա իրականացման համար բիզնես-պլանում առաջարկվում են հետևյալ հիմնական խթանները.
1. Հարկերից ժամանակավոր ազատումներ կամ շահութահարկի ավելի ցածր դրույքաչափ միջազգային առևտրի մասնակից ձեռնարկությունների համար:
2. Դրամաշնորհներ` փոխհատուցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների, հետազոտողների և աշխատակիցների նոր գործարար գաղափարների հիմնավորվածության ստուգման ծախսերի 50%-ը:
3. Սկզբնական կապիտալի ֆինանսավորում տեխնոլոգիական պարկում մեծ ներուժ ունեցող սկսնակ ձեռնարկությունների համար:
4. Հետազոտությունների և մշակումների (R&D) դրամաշնորհներ` խրախուսելու բուհերի առաջարկած նոր տեխնոլոգիաների առևտրայնացումը և նպաստելու ստեղծվող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գաղափարական ծրագրերի հիմնավորմանը:
5. Հարկային արտոնություններ այն անհատներին, ովքեր կֆինանսավորեն ձեռնարկությունների կարիքները հոգալու համար անհրաժեշտ հատուկ շենքերի կառուցումը:
Ակնհայտ է, որ հարկային օրենսդրության նման փոփոխությունների Հայաստանի իշխանությունները պարզապես չեն կարող գնալ առաջիկա 5-10 տարիներին. դրանք անիրագործելի են Հայաստանի ներկայիս տնտեսական իրողությունների պարագայում, ինչն էլ, ըստ էության, ի սկզբանե ձախողման է դատապարտում Գյումրին տեխնոքաղաքի վերածելու կառավարության ծրագիրը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում