Պերուի կենտրոնում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 14, վիրավորվել 12 մարդ: Զոհերի թվում կա երկու երեխա: Ինչպես հաղորդում է Agence France-Press գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Լիմայից 50 կմ հեռավորությոան վրա գտնվող Չոսիկա քաղաքում: Հաղորդվում է, որ պայթյունից առաջ ավտոբուսը հրդեհվել է:
Պայթյունի պատճառները պարզված չեն, տարվում է հետաքննություն:
Գործակալությունը, վկայակոչելով իշխանության մարմինների իր աղբյուրը, հաղորդում է, որ երեկ ևս մեկ ավտոբուսի պայթյունի դեպք է գրանցվել Պերուի հարավում:







































