Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ամբողջովին բուժվել է քաղցկեղից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Չավեսն այսօր Վենեսուելա է վերադարձել Կուբայից, որտեղ բժշկական հետազոտություն էր անցնում՝ քիմիոթերապիայի 4 փուլերից հետո: Ըստ նրա՝ այդ հետազոտությունները ցույց են տվել, որ իր օրգանիզմում չեն մնացել չարորակ բջիջներ:
«Ամեն ինչ շատ լավ է անցել: Ես ամբողջովին բուժվել եմ: Այսօր նոր Չավես է եկել»,- ասել է Վենեսուելայի նախագահը:








































