News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը այսօր եռօրյա բարեկամական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Պատրիարքարանի մամլո ծառայությունը։
Պատրիարքն այցելելու է Ստամբուլ, որտեղ մասնակցելու է Պոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոս առաջինի գահակալության 20-ամյակին նվիրված միջոցառումներին։ Վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Վրաստան է վերադառնալու հոկտեմբերի 22-ին։
Հիշեցնենք, որ Բարդուղիմեոս առաջինը Պոլսո հունաց 232-րդ պատրիարք է դարձել 1991 թվականի հոկտեմբերի 22-ին։












































