Կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» և «Նորավանքի խաչքար»:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամները թափանցիկ պատիճներով և իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում: Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի Coin Invest Trust ընկերության կողմից:










































