Ինչպես «Առաջին լրատվականին» հաղորդում են ոստիկանությունից, հոկտեմբերի 19-ին`ժ. 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Փոքր Վեդի գյուղից բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ վերջինս ս.թ. հոկտեմբերի 14-ին համագյուղացու տանը կից պահեստարանից գողացել է մոտ 500 կգ արևածաղկի սերմ` վերջինիս պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:












































