Հայաստանի փրկարար ծառայությունից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին`ժամը 15.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 1931 թվականին ծնված Կլարա Պալյանը:
Վերջինիս ցուցաբերելով առաջին բուժօգնություն` հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:








































