Հայաստանի օրենսդիր, գործադիր – դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը 2011 թ. պետական բյուջեի նախագծում ծրագրված է մոտ 55, 6 մլրդ դրամի չափով, որը 2010 թ. բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշը գերազանցում է 6, 3%-ով: Հիշեցնենք, որ 2011 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ընդհանուր ծախսերը 6.7%-ով գերազանցում են 2010 թ. հաստատված բյուջեի համապատասխան ցուցանիշը: Այսինքն` 2011 թ. օրենսդիր, գործադիր – դատական մարմինների պահպանմանն ուղղվող ծախսերը բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ կաճեն համամասնորեն: