Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀԱԷԿ-ի փակվելու դեպքում բացը կլրացնեն ՋԷԿ-երը. մամուլ

«ՀԺ»-ն գրում է, թե հնարավոր է` մեկ ամիս առաջ ազատման դիմում ներկայացրած Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակիցները այսօր վերջին անգամ գնան աշխատանքի:

«Մեր տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին հանձնարարել է նրանց ազատման հրամանները ստորագրել: Սա նշանակում է, որ ՀԱԷԿ-ը չի վերագործարկվի և պետք է առժամանակ կոնսերվացվի՝ շահագործման համար անհրաժեշտ մասնագետների զգալի մասը հենց դիմում ներկայացրած աշխատակիցներն են: Հիշեցնենք, որ դիմումատուները ՀԱԷԿ-ի տնօրինությունից պահանջել էին վերանայել և բարձրացնել իրենց աշխատավարձերը»,- ապա թերթը հավելում է.

«Մեր տեղեկություններով` Արմեն Մովսիսյանը խորհրդակցության ժամանակ ասել է, որ ինքը 1 ամսում կլուծի մասնագետների հարցը: ՀԱԷԿ-ի համար մասնագետներ գտնելը ոչ միայն Հայաստանի նման երկրի, այլև զարգացած երկրների համար կարող է շատ բարդ խնդիր լինել: Ամեն դեպքում մասնագետների հարցը լուծելու առաջին նախապայմանը պետք է լինի աշխատավարձերի վերանայումը:

Կարծիքներ կան, սակայն, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այս խնդիրը շուտափույթ լուծել: Փորձագետների գնահատմամբ` ՀԱԷԿ-ի շահագործումը դադարեցնելով՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարեն ջերմային էլեկտրակայանները, որոնք ատոմակայանի գործելու պայմաններում գրեթե պարապուրդի են մատնվում: Այնինչ ՀՀ-ում մեծ ներդրումներ են արվել ՋԷԿ-երի կառուցման ոլորտում ու հիմա այդ ներդրումները հետ բերելու համար անհրաժեշտ է, որ դրանք աշխատեն ամբողջ հզորությամբ, ինչը հնարավոր է միայն ատոմակայանի չաշխատելու պայմաններում: Բանն այն է, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40 տրկոսը ապահովում է ՀԱԷԿ-ը, 40 տոկոսը բաժին է ընկնում հիդորէլեկտրակայաններին, իսկ ՋԷԿ֊երին լավագույն դեպքում բաժին է հասնում էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 20 տոկոսը: ՀԱԷԿ-ի փակվելու դեպքում բացը կլրացնեն ՋԷԿ-երը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում