«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհապաղ բանակցություններ կսկսեն` եվրոպական պարտքի ճգնաժամի կարգավորման նպատակով: Այդ հանդիպումը կնախորդի ԵՄ գագաթնաժողովին»,- հայտնում է BBC-ն:
Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների առաջնորդները կպայմանավորվեն «Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի» ծավալի մեծացման և եվրոպական առաջատար բանկերի ապակապիտալացման հարցի շուրջ:










































