«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գնացել է Փարզի La Muette հիվանդանոց, որտեղ նրա կինը` Կարլա Բրունին, կծննդաբերի»,- հայտնում է ֆրանսիական Figaro թերթը:
Ելիսեյան պալատը հայտարարել է, որ ծննդաբերության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի հրապարակվի, քանի որ այն կրում է անձնական բնույթ, սակայն այսօր մի քանի ֆրանսիական թերթեր և հառուստաալիքներ հայտարարեցին, որ Կարլան կծննդաբերի մոտակա ժամանակներում: Franc- Press գործակալության հաղորդմամբ՝ հիվանդանոցի մոտ հերթապահում են լրագրողները:
Ֆրանսիայի առաջին տիկնոջը հիվանդանոց են տեղափոխել այսօր առավոտյան: Նրան տրամադրել են մի ամբողջ հարկ:
Figaro-ի տվյալներով՝ նախագահն ունենալու է իր առաջին աղջիկը: Հիշեցնենք, որ նա ունի 3 որդի՝ իր նախկին երկու ամուսնություններից:












































