Saturday, 13 06 2026
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին

Գաղութականի հոգեբանությունը

Մոսկվա կատարելիք պետական այցից առաջ հարցազրույց տալով ռուսական «էքսպերտ» ամսագրին և դիֆերամբներ ձոնելով Ռուսաստանի դերին Կովկասի և Հայաստանի կյանքում՝ Սերժ Սարգսյանը հետաքրքրական մի հայտարարություն է արել. «Ավանդաբար ռուսերենը մեզ համար եղել է պատուհան դեպի աշխարհը, որի միջոցով մենք շփվել ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների ու մշակույթների հետ: Հուսով եմ և հավատացած, որ այդ հարստությունը մենք երբեք չենք կորցնի: Ընդհանրապես ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է գերազանց տիրապետի իր մայրենի լեզվին և ևս երկու օտար լեզուների»:

Առաջին հայացքից սա մի սովորական հայտարարություն է: Բայց երբ հիշում ենք, որ այն ոչ թե ինչ-որ գիտնական է անում, այլ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը, ապա սովորական արտահայտությունը դառնում է փոքր-ինչ տարօրինակ: Բանն այն է, որ այդ երկիրը, որը ներկայացնում է Սերժ Սարգսյանը, անկախ երկիր է: Հետևաբար, այդ անկախ երկիրը, որն իր 20-ամյակն էր նշում օրերս մեծ շուքով և ինչի առիթով նույն Սերժ Սարգսյանն անկախության, ազատության և ինքնիշխանության մասին շքեղ ճառեր էր արտասանում, պետք է որ ունենա աշխարհի իր պատուհանը: Ավելին՝ Սերժ Սարգսյանն էր, որ ինչ-որ առիթով հայտարարեց, թե «գիտնականների և գենետիկների մի խումբ պարզել է, որ հայոց լեզուն 8000 տարեկան է»:

Մի՞թե առնվազն զարմանալի չէ, որ այդ հազարամյա լեզվի կրող պետության նախագահը աշխարհի հետ կապի պատուհան է հռչակում ռուսերենը: Բա ո՞ւր մնաց 8000 տարին: Իսկ ո՞ւր էին ռուսներն ու ռուսերենը, երբ հայ ժողովուրդը իր մայրենի լեզվով կարողանում էր հաղորդակցվել աշխարհի հետ և Աստվածաշունչ թարգմանել: Սա ամենևին ազգային սնապարծություն չէ, սա պարզապես պատմական իրողությունների ամրագրում է՝ առ այն, որ հայ ժողովուրդը աշխարհի հետ հաղորդակցվելու համար ամենևին էլ չի ունեցել ռուսերենի կարիքը, ու դրա կարիքը առաջացել է միայն հայ ժողովրդի գաղութացման հետևանքով, ինչի հերթական ալիքը Ռուսաստանը փորձում է իրականացնել այսօր՝ իր տարբեր դիվանագետների միջոցով հայտարարելով, թե ռուսերենն անհրաժեշտ է հայերին և Հայաստանի համար անվտանգության լեզու է: Իսկ Հայաստանի նախագահը փոխանակ այդ դիվանագետներին սաստելու, թե հայ ժողովուրդը ինքը կորոշի որն է իր անվտանգության լեզուն, փաստորեն բավական թափանցիկ ակնարկով խրախուսում է նման դիվանագիտական «ինքնագործունեությունները»:

Ու այդ անմնացորդ խոնարհումների պայմաններում, որ ռուսների առաջ կարող են իրենց թույլ տալ անկախ Հայաստանի ղեկավարները, ինքնաբերաբար սնապարծության տպավորություն են թողնում հայոց լեզվի մասին հիշատակումները. լեզու, որի շնորհիվ Հայաստանում մշակութային վերածնունդ է եղել դեռ եվրոպական մշակութային վերածննդից ու ռուսական ֆիզիկական ծննդից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում