Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ռուսաստանաբնակ հայ բարերար Կոնստանտին Մանուկյանի հետ, քննարկել Շուշիում իրականացվելիք մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր:
Բ.Սահակյանը բարերարի և մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շուշի, ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Լինելով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված նոր մասնաշենքում՝ նա նշել է, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին և միաժամանակ պահպանի իր պատմամշակութային տեսքը:









































