ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` Զորի Բալայանի գլխավորությամբ:
Նախարարը շնորհավորել է անձնակազմին` շուրջերկրյա նավարկությունը բարեհաջող իրականացնելու համար և հաջողություն մաղթել հետագա ծրագրերի իրականացման գործում:
Զորի Բալայանը ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Մ.Վարդանյանին` ճանապարհորդության ժամանակ իրենց աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում առաջարկություն է եղել թողարկել նամականիշ` նվիրված «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությանը:












































