Վաղը կառավարության նիստում նախատեսվում է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, փորձի փոխանակման նպատակով մասնագետների այցելություններ, գիտահետազոտական կենտրոնների և լաբորատորիաների (մասնավորապես` մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, պոլիմերազային շղթայական ռեակցիայի) ստեղծում, դեղագործության զարգացում և այլն:











































