ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը:
Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձևավորվել է դեռևս Հայաստանի անկախացումից ի վեր`Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարևոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի:
Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նախ շնորհավորել են Նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` մեր երկրի համար 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին:
Հանրապետության ղեկավարի հետ Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները:









































