Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ինչ սպասել ԱՄՆ նոր դեսպանից

ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հեֆերնը արդեն Հայաստանում է և արդեն հասցրել է որոշակի հայտարարություններ անել Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, դեսպանը դրական է գնահատել ներքաղաքական կյանքում տարեսկզբից արձանագրված գործընթացները և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն նաև ընտրություններին ընդառաջ: Ջոն Հեֆերնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է աջակցել այդ ընթացքին:

Հեֆերնը այդ առիթով բավական հետաքրքրական հայտարարություն էր արել դեռևս մի քանի ամիս առաջ, երբ նրա թեկնածությունը քննարկվում էր ԱՄՆ Սենատում: Նա հայտարարել էր, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխադարձ հանդուրժողականության վրա հիմնված զարգացումներ են տեղի ունենում, որոնցում առկա է նաև ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի ջանքը: Փաստորեն, Հեֆերնը, դեռ Երևան չեկած, դեռ նշանակում չստացած, ակնարկում էր Հայաստանի ներքաղաքական գործընթացի աննախադեպ հանդուրժողական զարգացումներում ԱՄՆ լումայի մասին՝ դրանով իսկ նաև նախանշելով այդ գործում իր դերակատարությունը: Սակայն մինչ այդ դերակատարությանն անցնելը, Հայաստանում, այսպես ասած, նաև Յովանովիչի ջանքով սկսված ներքաղաքական երկխոսությունն ընդհատվեց, և իրավիճակը կրկին հայտնվեց կոշտ դիմադրության ռեժիմում:

Ինչ է պատրաստվում անել դեսպան Հեֆերնը այդպիսի վիճակում: Այն, որ նա հայտարարում է, թե ԱՄՆ պատրաստ է աջակցել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, մի կողմից հուշում է հնարավոր անելիքի մասին, մյուս կողմից էլ, սակայն, կարող է լինել ընդամենը դիվանագիտական քաղաքավարություն: Գործնականում ինչ ռեսուրսներ ունի ԱՄՆ-ն Հայաստանի քաղաքական դիմակայության երկու կողմերին կրկին սեղանի շուրջ նստեցնելու համար: Թեև գուցե այս անգամ արդեն կընտրվի այլ տարբերակ, և ներքաղաքական կողմերին կառաջարկվի քաղաքական գործընթացի այլ ֆորմատ: Արդյոք կլինի՞ ձևաչափի փոփոխություն, կամ արդյոք դրանից բացի կլինի՞ կազմի փոփոխություն: Բայց նաև կասկած չկա, որ այդ բոլոր առաջարկները պետք է ընդունվեն Հայաստանի քաղաքական դաշտի մասնակիցների կողմից: Պարտադրելու տարբերակի մասին այստեղ հազիվ թե արժե խոսել: Դա թերևս լուրջ չի լինի: Խոսքը կարող է գնալ, այսպես ասած, տեխնոլոգիական միջամտությունների մասին, որով քաղաքական ուժերին հնարավոր կլինի շահագրգռել այս կամ այն առաջարկին դրական արձագանքելու հարցում: Բայց այն, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընտրություններին ընդառաջ դիտորդի դերում հայտնվել, կարծես աներկբա է, ինչի վկայությունն է դեսպանի հարցի բավական արագ լուծումը, հատկապես՝ նախորդի համեմատ, երբ ԱՄՆ-ն ավելի քան մեկ տարի Հայաստանում դեսպան չուներ, և 2007-2008 թվականի ընտրական ցիկլը անցկացրեց առանց դեսպանի:

Ի դեպ, պետք է նկատել ակտիվության ևս մի հանգամանք, որը գուցե մանրուք է, բայց՝ ուշագրավ. դեսպանը Հայաստան ժամանելու և իր հավատարմագրերը նախագահին ու ԱԳ նախարարին հանձնելու օրն իսկ կարճատև ճեպազրույց ունեցավ լրագրողների համար, դրանով փաստորեն դիմելով հասարակությանը և ցույց տալով, որ առաջիկա գործընթացներում ԱՄՆ-ը հասարակության հետ աշխատանքին պակաս կարևորություն չի տալու, քան իշխանության հետ արարողակարգերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում