Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ի՞նչ կարող է լինել պետական պարտքի հետ. ԿԲ-ի 3 սցենարները

2011 թ. պետական պարտքի ծավալը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է 4.4%-ով և կազմել 3442 մլն ԱՄՆ դոլար: Գնահատումների համաձայն՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը (33.1%) նախորդ տարվա համեմատությամբ կնվազի՝ պայմանավորված ՀՆԱ աճի առաջանցիկ տեմպերով: Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության հաշվետվության մեջ ներկայացվում են պետական պարտքի կայունության 3 սթրես-սցենարներ:

Առաջին «սթրեսային» տարբերակով տնտեսական աճն ընդունվել է ԿԲ նախանշած միջինը՝ 4.6%, իսկ 2012-2014 թթ. համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվել է համապատասխանաբար 4.2, 4.5 և 4.8%: Սա այն դեպքում, եթե համաշխարհային տնտեսությունն իրեն կայուն-դրական դրսևորի, նաև կայուն լինեն մետաղների միջազգային գները, ու շարունակեն վերականգնվել արտերկրից ստացվող դրամական փոխանցումները:

Մյուս սցենարի դեպքում ՀՆԱ իրական աճի տարեկան 2% դանդաղում է կանխատեսվում, եթե միջազգային կառույցների համընդհանուր տնտեսական աճը նվազի, և պահանջարկի աճը լինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է: Այս սցենարի իրականանալու դեպքում թեև պարտքի կայունությունը բնութագրող պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կվատթարանա, սակայն դեռևս չի գերազանցի սահմանային 50% արժեքը:

Մեկ այլ սցենարով ՀՀ դրամի փոխարժեքի աստիճանական, տարեկան 10% արժեզրկման դեպքում, համաշխարհային տնտեսության՝ կանխատեսվածից ցածր տնտեսական աճի պայմաններում կնվազի նաև ՀՀ հիմնական գործընկեր համարվող երկրների տնտեսական աճը, ինչպես նաև պահանջարկը, ինչը նկատելիորեն կազդի նաև ՀՀ արտահանման ծավալի վրա, արդյունաբերական մետաղների և նավթի գների վրա:

Այսինքն՝ իշխանությունների գովերգած տնտեսության դիվերսիֆիկացումն ի չիք կդառնա, քանի որ հանքարդյունաբերական հումքի գների անկման ճգնաժամը դեռ չհաղթահարած մեր տնտեսությունն էլ ավելի վատ վիճակի մեջ կհայտնվի: Դրան կնպաստի նաև Ռուսաստանից ստացվելիք մասնավոր տրանսֆերտների նվազումը:

Ըստ ԿԲ հաշվետվության, ազգային արժույթի աստիճանական արժեզրկման սցենարի իրականանալու դեպքում պարտքի կայունության ցուցանիշների էական վատթարացում է նկատվում, մասնավորապես՝ աճում են և՛ արտաքին պարտք /ՀՆԱ (թեև չի գերազանցում սահմանային 50%-ը), և՛ պարտքի սպասարկում/բյուջեի եկամուտներ ցուցանիշները, համաձայն որոնց՝ ՀՀ-ն տեղափոխվում է պարտքի միջին բեռ ունեցող երկրների շարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում