Շվեյցարիայի ազգային կուսակցության (SVP) թալիսման համարվող Ցոտտել սպիտակ այծին գտել են ծառին կապված և սև գույնի ներկված: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Ցոտտելին և նրա ընկերուհուն` Միմային, գտել են Ցյուրիխի թաղամասերից մեկում: Այծերը ողջ և առողջ են եղել, սակայն սպիտակ Ցոտելը ներկված է եղել սև գույնի:
Այծի առևանգման համար պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել տեղի հակաֆաշիստները: Ցոտելը 2007 թվից համարվում է SVP կուսակցության խորհրդանիշը և թալիսմանը:
Ածին առևանգել էին հոկտեմբերի 15-ին պատգամավորի բակից:







































