«Առավոտ»-ի հավաստի աղբյուրների մատուցմամբ` այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նիստ է տեղի ունենալու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու է կոալիցիան լքելու իր որոշման մասին։
«Այդ քայլի համար պատճառ է դարձել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր և Ռոբերտ Քոչարյանի միջև վերջնականապես կողմնորոշվելու հարցում ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը»,- գրում է թերթը և հավելում.
«Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում՝ հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը»։







































