Friday, 05 06 2026
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Ի՞նչը կարող է գրավիչ լինել Հայաստան գալու համար (տեսանյութ)

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց սփյուռքահայ երեխաների նկարների՝ «ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» ցուցահանդես, որին ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ռումինիա, Մակեդոնիա, Լատվիա, Ավստրալիա) 15 համայնքներից 107 աշխատանքներ: Մրցույթին մասնակցել են երեք տարիքային խմբեր` 6-11, 11-14, 14-17 տարեկան երեխաներ և պատանիներ: Գլխավոր մրցանակի (դրամական մրցանակի տեսքով) արժանացել է Սիդնեյից 16-ամյա Ռոզմերի Հալքպլեանի ստեղծագործությունը:

Հայաստանի գեղագիտական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հակոբյանը, կարևորելով ցուցահանդեսը, նշեց, որ Հայաստանը չունի աշխարհագրական սահմաններ. «Հայաստանն անծայրածիր սփռված է, և այսօր մենք տեսնում ենք` ինչ նշանակություն ունի մեր մարմնի ֆիզիկական այն մասը, ոը կոչվում է Հայաստան, և որը գտնվում է սփյուռքում: Իսկ այդ մասն իրեն ավելի կապված կարող է զգալ հայրենիքի հետ, եթե մենք հաճախ կազմակերպենք նմանատիպ միջոցառումներ»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:

«Առաջին լրատվականը» Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց` ինչ հինգ գրավիչ բաղադրիչ կարող է նշել, որը կարող է սփյուռքում գտնվող պատանուն բերել Հայաստան. «Առաջին` հայերեն լեզուն, քանի որ նրանք ամեն քայլափոխի լսում են, երկրորդը՝ Մասիս սարը, երրորդը` Էջմիածինը, չորրորդը` Սևանը, հինգերորդը` Եղեռնի հուշարձանը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ այս թվարկածներն ամբողջ հայ ժողովրդի համար են ցանկալի, սիրելի և ընկալելի:

Նա նաև նշեց, որ ցուցահանդեսին մասնակցած պատանիները և մանուկները Հայաստանը չեն տեսել, և Հայաստանի մասին նրանց պատկերացումները սահմանափակվում են իրենց ուսուցիչների և ծնողների` Հայաստանի մասին պատմող պատմություններով: Հրանուշ Հակոբյանը այս 107 երեխաներին կանչեց Հայաստան, որպեսզի նրանք հայրենի հողը զգալով ավելի լավ նկարներ նկարեն, Հայաստանն ավելի պայծառ ու գեղեցիկ տեսնեն:

Ի դեպ, սփյուռքահայ մանուկները և պատանիները Հայաստանը հիմնականում տեսնում էին Մասիս սարի, եկեղեցիների, նռան, Եղեռնի միջոցով, և քիչ էին նկարները, որոնք լուսավոր էին պատկերում հայրենիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում