Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իռլանդիայի հետ խաղից հետո նրանց ասել եմ, որ իրենք շատ լավ ֆուտբոլիստներ են. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ և ամփոփեց Հայաստանի ազգային հավաքականի ելույթները «Եվրո-2012»-ի ընտրական փուլում: Մինասյանը հիշեցրեց, թե ինքն ասել էր, որ մինչև արդյունքի հասնելը մեծ աշխատանք կա կատարելու հավաքականում, և, սկսած Բելառուսի հետ խաղից, իրականացվեց սերնդափոխություն. «Կարևորը կորիզ ձևավորելը, խաղային ձեռագիր ձեռք բերելն էր, և այսօր, եթե նայում ենք հավաքականին, ապա այն ունի իր դեմքը: Հիմնականում երիտասարդներով է կազմված կորիզը, որոնց հետ են նաև Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը: Այս թիմի պոտենցիալն ավելի մեծ է, և այս լավ արդյունքը լավ խաղի շնորհիվ է: Սկզբում մեզ փորձը չէր բավականացնում, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց»:

Հարցին՝ գո՞հ է հավաքականի ցույց տված արդյունքներից, Մինասյանը պատասխանեց, որ դա կարելի է դիտարկել երկու առումով: Նախատեսված ծրագրերի հետ համեմատած՝ ըստ Մինասյանի, արդյունքները գոհացուցիչ են. «Բայց երբ գալիս հասնում ես մի կետի, երբ հանդիպումը վճռական է և չի ստացվում, ապա կա հիասթափություն: Ընդհանուր առմամբ գոհ եմ»:

Վարդան Մինասյանը խոսեց նաև վճռական Իռլանդիա-Հայաստան խաղից, որը ավարտվեց Հայաստանի հավաքականի ցավալի պարտությամբ: Մինասյանը նկատեց, որ այդ խաղում ներկայացված կազմի մասին է շատ խոսվել, և ընդգծեց, որ ինքն ունի 18 հոգի, որոնցից ընտրում է 11 ֆուտբոլիստների. «Ես այն մարզիչներից չեմ, որ ասում են, թե հաղթող կազմը չեն փոխում: Դա հնում էին անում: Ամեն խաղի դու կարող ես փոխել մարտավարությունը: Իռլանդիան կենտրոնական զոնայում չէր խաղում, և սխալ կլիներ խաղալ երկու հենակետային կիսապաշտպանով»:

Մինասյանը նկատեց, որ մինչև Բերեզովսկու կարմիր քարտն ամեն ինչ լավ էր ընթանում, և պետք էր արագ դուրս գալ պաշտպանությունից. «Ես խաղից հետո ասացի, որ իրենք կարող են գլուխները բարձր պահել»:

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի 10 խաղերը վերլուծելով՝ Մինասյանը նշեց, որ չի ստացվել Հայաստան-Ռուսաստան խաղը, ինչն իր պատճառներն ուներ, իսկ բեկումնային է եղել Երևանում Սլովակիայի հետ խաղը:

Հարցին՝ ի՞նչ գործոններով է զիջել Հայաստանի ազգային հավաքականը Ռուսաստանին և Իռլանդիային, և արդյո՞ք դեռ կադրային խնդիրներ կան, Մինասյանը պատասխանեց. «Իհարկե դեռ կան, մենք դեռ ճանապարհի կեսին ենք: Մենք դեռ լրիվ չենք կայացել ու դեռ շատ շատ անելիքներ ունենք: Կոնկրետ Իռլանդիայի հետ Երևանում չբավականացրեց փորձը»:

Մինասյանը նաև կարևորեց մարզչական շտաբի աշխատանքը, ֆուտբոլիստների շատ բարձր մարդկային որակները. «Ես Իռլանդիայի հետ խաղից հետո նրանց ասել եմ, որ իրենք շատ լավ ֆուտբոլիստներ են, շատ բարձր մարդկային որակներ ունեն և ամեն խաղի ապացուցում են, որ մեծ նվիրումով են գալիս հավաքական: Մի խոսքով` նրանք պրոֆեսիոնալներ են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում