Saturday, 06 06 2026
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են

Բանակի դեպքերը հետևանքն են պետական անկատար կառավարման համակարգի. Կ. Կարապետյան

Բանակում խաղաղ պայմաններում գրանցվող զինծառայողների սպանությունների դեպքերը հետևանքն են պետական կառավարման անկատար համակարգի և այն բարքերի, որոնք ձևավորվել են բանակում: Բարքերը, որոնք ձևավորվել են բանակում, արտացոլում են այն իրականությունը, որը տիրում է ամբողջ հանրապետությունում. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ամերիկյան գրասենյակի անդամ, իրավաբան Կարո Կարապետյանը` խոսելով բանակում տեղի ունեցող սպանության զազրելի դեպքերի պատճառների և բանակում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության շուրջը:

Ըստ նրա` այն հարաբերությունները, կանոնները, որոնք հաստատված են այդ կառույցում` զինվոր-սպա փոխհարաբերությունները, զինվորների հարաբերությունները, որոնք մասսայաբար ոչ կանոնակարգված բնույթ են կրում, ցույց են տալիս մեկ բան. բանակում ավելի այլասերված ձևով են արտահայտվում հասարակության մեջ տիրող ոչ իրավական` գողական կոչվող հարաբերությունները:

«Բանակի ամբողջ համակարգը պետական կառույց է, և այն չի կարող գոյատևել առանց որոշակի սահմանված իրավահարաբերությունների, իսկ ո՞վ պետք է կյանքի կոչի իրավահարաբերությունները:
Բնականաբար, գիտենք, որ բանակում դրա համար պատասխանատու անձինք կան՝ սկսած պաշտպանության նախարարից մինչև սերժանտ, որ ամենաստորին օղակի ղեկավարն է: Ակնառու է, որ այդ մարդիկ իրենց տեղում չեն, մարդիկ ուղղակի չեն իրականացնում իրենց գործառույթները»,- մեկնաբանեց Կ. Կարապետյանը` հավելելով, որ որպես հետևանք ունենում ենք այն, ինչ ունենք:

Իրավաբանի հավաստիացմամբ`ցանկացած հանրույթ, կլինի դա բանակ, թե մեկ այլ պետական կառույց, եթե չունի կանոնակարգված հարաբերություններ, բնական է, որ այդտեղ տեղի կունենան և անկարգություններ, և սպանություններ, որոնք մասսայաբար ներկայացվում են որպես ինքնասպանություններ:

«Ստացվում է, որ մեր նորակոչիկները, հայտնվելով բանակում, կիսով չափ փոխվում են և դառնում այլ մարդիկ. չգիտես ինչու՝ նրանց մեջ առաջին ցանկությունը ինքնասպան լինելու ցանկությունն է դառնում: Դրանք ստահոդ լուրեր են, բնականաբար, այդ վարկածները տարածվում են, որովհետև որևէ մեկը չունի իր պարտականությունները կատարելու ցանկություն»,- նշեց Կ. Կարապետյանը:

Անդրադառնալով խնդրի շուրջ իշխանության դիրքորոշմանը` նա ասաց, որ այսօր բանակն իշխանության ձեռքին այն գործիքներից մեկն է, որը լուծում է իշխանապահպանության խնդիրը: «Ինչ տեղի է ունենում բանակում, ուղիղ հետևանքն է Հայաստանում տիրող քաղաքական վիճակի: Ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք հնչեցվում են պատկան մարմինների կողմից, զուտ ամպագոռգոռ խոսքեր են: Կգտնվեն մի քանիսը, ովքեր ցուցադրաբար կպատժվեն, իսկ բոլոր պատասխանատուները, որոնք անգործության են մատված, կմնան անձեռնմխելի»,- նկատեց Կ. Կարապետյանը:

Այն հարցին, թե ինչու են բանակային դաժանությունները շատացել վերջին երկու տարիների ընթացքում, նա պատասխանեց, որ երբ ցանկացած հասարակության անդամներ հայտվում են այնպիսի վիճակում, որտեղ որևէ բան չի զարգանում, դա ազդում է մարդկանց բարոյահոգեբանական կերպարի վրա. այդ վայրագությունները մեր վերջին 10 տարիների ներքաղաքական վիճակի դրսևորումներն են:

Ըստ Կ. Կարապետյանի՝ բանակում կարգուկանոնի հաստատման համար առաջնահերթություն է Հայաստանում օրինական իշխանության վերականգնումը: «Միայն օրինական իշխանությունների դեպքում ժողովրդի մոտ վստահություն կլինի, միայն այս դեպքում մարդիկ, ովքեր իրականում ընտրված կլինեն, պատասխանատվության զգացում կունենան, և, բնականաբար, միայն օրինական ընտրությունների միջոցով իշխանության կգան մարդիկ, ովքեր կզբաղվեն քաղաքական, պետականաշինական գործունեությամբ. սա ամենաառաջնահերթն է: Երկրորդը՝ մեր բանակը շատ շտապ, հրատապ կարիք ունի ռեֆորմների` թվաքանակի հետ կապված, մեր երկիրը իր տնտեսությամբ և այլ ոլորտներով հնարավորություն չունի այդքան բազմամարդ բանակ պահելու: Ավելի լավ է՝ լինի փոքրաթիվ, որն ավելի հեշտ կառավարելի կլինի, և արդիականացումն էլ ավելի հեշտ կլինի»,- ամփոփեց իրավաբան Կարո Կարապետյանը՝ ընդգծելով, որ բանակներն իրենց թվաքանակով չեն ուժեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում