Հոկտեմբերի 17-ին`ժամը 11.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքում` Գառնի գյուղից 10 կմ դեպի արևմուտք, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի 2-րդ հարկի առաստաղի պանելներին նկատվել են ճաքեր:
Պարզվել է, որ դպրոցի 5 դասասենյակ¬նե¬րում տեղ-տեղ թափվել են առաստաղի ծեփամածիկները, թեթևակի խախտվել են պանելների կարերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարան:











































