«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցից հետո աշխատանքից ազատել Է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո):
«Ի՞նչ պատճառով՝ երեկ մեզ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք, որ Ա. Կանդայանը հանրությանը հայտնի դարձավ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած վիճաբանության առիթով, ինչն էլ պատճառ դարձավ Գ. Բեգլարյանի հրաժարականի համար: Մեր տեղեկություններով՝ Ա. Կանդայանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱԳՆ-ում, թե որ վարչությունում՝ դեռևս պարց չէ»,- հավելում է թերթը:









































