Tuesday, 16 06 2026
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին

Իրանի քաղաքացիները Թուրքիայից թմրանյութ են ներկրել Հայաստան

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 17-ին, անփոփոխ է թողել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով 6 անձինք մեղավոր էին ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ և դատապարտել ազատազրկման:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը հիմնավոր է համարել ապացույցներն առ այն, որ Մոստաֆա Ադվաին, Էբրահիմ Աշրաֆյանը, Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդը Թուրքիայից մաքսանենգությամբ Հայաստան առանձնապես խոշոր չափերի «Ափիոն» և «Հերոին» տեսակների թմրամիջոցների ապօրինի փոխադրելու, իրացնելու նպատակով, ինչպես նաև այլ պետություն փոխադրելու վերաբերյալ ԻԻՀ-ում նախնական պայմանավորվածությամբ կազմակերպել են կայուն խումբ:

Պայմանավորվածության համաձայն, համապատասխան դերաբաշխմամբ, ԻԻՀ քաղաքացիներ Հոսեին Խալեկանի Թազեհկանդը 2010թ. հունվարի 31-ին, իսկ Մոստաֆա Ադվաին, Էբրահիմ Աշրաֆյանը և Ջամալ Խալկանի Թազեհկանդը 2010թ. փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային կետով Իրանից ժամանել են Երևան: Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդի կողմից «Ափիոն» տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետությունում ստանալու և ապօրինի իրացնելու, իսկ Մոստաֆա Հասսանի Ադվաիի, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանի և Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի կողմից «Հերոին» տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետությունում ստանալու, իրացնելու նպատակով այլ պետություն փոխադրելու մասին պայմանավորվածության համաձայն` վաղօրոք` 2010թ. փետրվարի 7-ին, գնացել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի ՀՀ պետական սահմանին հարակից տարածք, ծանոթացել տեղանքին, ուսումնասիրել այն վայրը, որտեղից իրենց պետք է փոխանցվեր թմրանյութը:

Թմրամիջոցները ստանալու և իրացնելու նպատակով 2010թ. փետրվարի 8-ին` ժամը 20:00-ի սահմաններում ԻԻՀ քաղաքացի Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդը ազգությամբ հայ Հ. Գրիգորյանի ավտոմեքենայով և Մոստաֆա Հասսանի Ադվաին, Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի հանձնարարությամբ Հ. Դավթյանի ավտոմեքենայով միմյանցից առանձին մեկնել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մոտ:

Մոստաֆա Հասսանի Ադվաին և Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին հանդիպել են հայ-թուրքական պետական սահմանի փշալարերի մոտ: Այնուհետև վերջիններս հանդիպել են հակառակ կողմից փշալարերին մոտեցած Թուրքիայի Հանրապետությունից ժամանած քրեական գործի քննությամբ չպարզված անձանց: Վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, փշալարի վրայով նետելու միջոցով Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդը ապօրինի իրացնելու նպատակով ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 3820 գրամ հաստատուն քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Իսկ Մոստաֆա Հասսանի Ադվաին և Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանը այլ պետություն փոխադրելու, ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 6934.2 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց, որը պահված է եղել թվով 9 նկարների շրջանակներում:

Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև թմրամիջոցների այլ ապօրինի իրացնողներ: Մասնավորապես պարզվել է, որ Թամո Քալաշյանը թմրամիջոց է ապօրինի իրացրել Արսեն Մելքոնյանին, Արսեն Մելքոնյանը` Արթուր Եղիազարյանին, իսկ վերջինս` այլ անձանց:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հոսեին Մոհամմադ Ամին Խալեկանի Թազեհկանդին, Մոստաֆա Հասսանի Ադվաիին և Էբրահիմ Սոլեյմանի Աշրաֆյանին 14 տարի ժամկետով՝ նրանց սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով գույքի բռնագրավմամբ, Թամո Ֆայզոյի Քալաշյանին` 13 տարի ժամկետով՝ նրա սեփականությունը համարվող ամբողջ գույքի չափով գույքի բռնագրավմամբ, Արսեն Մելքոնյանին` 11 տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, Արթուր Եղիազարյանին` 8 տարի ժամկետով՝ գույքի քառորդ մասի բռնագրավմամբ:
2011թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ է թողել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

2010թ. օգոստոսի 9-ին վերոհիշյալ քրեական գործից ԻԻՀ-ում նախնական պայմանավորվածությամբ կայուն խումբ կազմակերպելու մեջ մեղադրվող Ջամալ Յուսեֆի Խալկանի Թազեհկանդի մասն անջատվել է առանձին վարույթ: Նշենք, որ վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Իսկ 2011թ. ամռանը նա ԻԻՀ իրավապահների կողմից ձերբակալվել է: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև «Հանձնման համաձայնագրի» շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը նախկինում հարուցված քրեական գործն ուղարկել է Իրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում