Friday, 12 06 2026
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով

«Ժողովուրդ»-ը չի գնա որևէ զիջման ու չի ընկրկի. Թագուհի Թովմասյան

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր ստացել է հոկտեմբերի մեջ արդեն երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:

Վերջինս օրաթերթից պահանջում է 2 միլիոն դրամ և ևս 244.000 դրամ` փաստաբանական և դատական ծախսերի համար:

Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց, թե այն, որ Բենիկ Հարությունյանն իսկապես արատավորված բարի համբավ ունի, նախ, դրա մասին որևէ գրավոր տեղեկություն կամ տեղեկություն չունի, և հետևաբար դժվար է ասել, թե որ նյութով կամ նյութի որ հատվածով է կոնկրետ արատավորվել դոկտորի բարի համբավը:

Նա շեշտեց, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է երկկողմանի կարծիք, այսինքն` կա բողոքող կողմ, որին «քցել է» Բենիկ Հարությունյանը` նրանից վերցնելով 218 հազար դոլար, երբ փորձել են համատեղ բիզնես դնել, հետո չի ստացվել:

«Թերթը ներկայացրել է նաև Բ.Հարությունյանի ու նրա փաստաբանի տեսակետը, այսինքն` տվյալ դեպքում թերթը հանդես է եկել որպես ամբիոն ու ամբիոնին մեղադրելն առնվազն ծիծաղելի է»,- հավելեց Թ.Թովմասյանը` ընդգծելով, որ թերթերի դեմ վերջին շրջանի դատական հայցերով ու այդ գործելաոճով փորձ է արվում լուծել մեկ խնդիր, այն է` վերահսկելի պահել տպագիր մամուլը:

Նրա խոսքով` հեռուստաընկերություններն այսօր գրեթե ամբողջությամբ գտնվում են իշխանության վերահսկողության տակ, ինտերնետային կայքերի մի մասը կրկին նույն վիճակում է, հետևաբար մնացել է վերահսկելի դարձնել տպագիր մամուլը` սնանկացման եզրին հասցնելու ճանապարհով, այսինքն` կամ փակում եք թերթը, կամ ենթարկվում մեր խաղի կանոններին:

Թ.Թովմասյանը շեշտեց, որ «Ժողովուրդ»-ը չի գնա որևէ զիջման ու չի ընկրկի և շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է` նյութերը գրելով երկկողմանի ու անելով դատողություններ, որոնք բխում են իրական ու իրավական հիմքերից ու ներկայացնելով իրավիճակի անաչառ լուսաբանումը:

«Եթե սա կխանգարի որևէ չինովնիկի կամ որևէ քաղաքական ուժի, ապա թող իրենք մտածեն»,- հավելեց թերթի գլխավոր խմբագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում