«Մերձավորարևելյան քառյակը» հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում հանդիպումներ կանցկացնի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC–ն:
«Քառյակը»` ԱՄՆ-ը, Ռուսաստան-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը, առանձին հանդիպումներ կունենան պաղեստինյան և իսրայելական կողմերի հետ և կքննարկեն նրանց միջև բանակցային գործընթացի վերականգնման տարբերակները:
Հիշեցնենք, որ Պաղեստինը 2010 թվականի սեպտեմբերին դադարեցրել էր բանակցային գործընթացը Իսրայելի հետ՝ վերջինիս կողմից պաղեստինյան տարածքներում ` Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի կառուցման պատճառով:









































