Իսրայելի իշխանությունները հաստատել են իսրայելական գործակալ Իլան Գրապելին Իսրայելի բանտերում բանտարկված 81 եգիպտացիների հետ փոխանակելու մասին լուրը: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է France-Presse գործակալությունը`հղում կատարելով իսրայելական իշխանությունների հայտարարություններին:
Նախօերին փոխանակման մասին հայտնել էր «Ալ Ահրամ» եգիպտական թերթը, ըստ որի՝ երկու երկրների իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ Գրապելի և եգիպտացի բանտարկյալների փոխանակման հարցում:
Գրապելը, ով ուներ Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն, ձերբակալվել էր հունիսի 12-ին՝ իսրայելական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու կասկածանքով: Մասնավորապես, նա մեղադրվում էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ փետրվարյան ընդվզումների ժամանակ կրոնական թշնամանք հրահրելու մեջ:









































