Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հոկտեմբերի 20-21-ին այցելելու է Ղազախստան։ Այս մասին այսօր Աստանայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալթայ Աբիբուլաևը։
Վերջինիս խոսքերով՝ Էրդողանի ղազախական այցը կրում է աշխատանքային բնույթ։ Ղազախստանում Էրդողանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունենալու այդ երկրի ղեկավարության հետ։