Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 7-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, հաստատեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը» (տեղեկատվական համակարգը ներկա պահին գտնվում է փորձարկումների փուլում), «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգի վարման կարգը», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ մուտքագրվող տեղեկատվության ցանկը», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգից ելքագրվող տեղեկատվության ցանկը» և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգից հայտերի ստացման ձևերը»: