Այսօր կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39167125 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին մասնակցել է 7 դիլեր:
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3,487 մլն դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը՝ 3,260 մլն դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը՝ 227 մլն դրամ, գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը՝ 150 մլն դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 1.5 մլրդ դրամ, տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը՝ 8.5247 %, տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.3784 %:







































