Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Ո՞ր երկրի հետ կարող է համեմատվել Հայաստանը հարկային և մաքսային ոլորտում

Հոկտեմբերի 12-13-ը Թբիլիսիում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 37-րդ նստաշրջանը: ՍԾՏՀ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ԽՎ-ի արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում քննարկվել են հարկային համակարգի բարեփոխումները: Քննարկումների ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է մաքսային համակարգի բարեփոխումները, հարկային համակարգում կատարվող փոփոխությունները, որոնք, Մինասյանի խոսքերով, նպատակ ունեն նվազեցնելու շփումները տնտեսվարողի և հարկային համակարգի աշխատողների միջև:

«Քննարկումը բավականին ակտվ է անցել, միաձայն ընդունվել է փաստաթուղթը, որն արդեն կքննարկվի նոյեմբերի վերջի վեհաժողովի նիստի ընթացքում»,- մանրամասնեց Մինասյանը:

Հարկային և մաքսային բարեփոխումների առումով Սևծովյան համագործակցության ԽՎ-ի անդամ երկրների միջև համեմատություն անցկացնելու համար, ըստ Մինասյանի, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այնտեղ կան երկրներ, որոնք խորհրդային անցյալ ունեն, կան երկրներ, որոնք սոցիալիստական անցյալ ունեն, իսկ երկրներ էլ կան, որոնք այդ անցյալներից զերծ են: Հետևաբար, Մինասյանի խոսքերով` այդ առանձնահատկությունները հաշվի առնելով, Հունաստանի կամ Թուրքիայի բարփոխումներն ու ձեռքբերումները համեմատելի չեն Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում առկա իրավիճակի հետ. «Մենք ավելի հեշտ է` համեմատվենք այս երկրների հետ, և վերջին շրջանում մենք հարկային և մասքային ոլորտում բավականին ինտենսիվ աշխատանք ենք կատարում, բայց այստեղ աշխատանքն այնքան մեծ է, որ դեռ շատ աշխատանքն կա` արևմտյան երկրների չափանիշներին հասնելու համար»:

Մինասյանը նաև հավելեց, որ ԽՎ-ից հետո հայաստանյան պատվիրակությունն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդարան, որտեղ բավականին փոխվել է իրավիճակը, առաջնորդարանը վերանորոգվել է, ինչն, ըստ Մինասյանի, չափազանց կարևոր է Թբիլիսիում ապրող 82 հազար հայերի համար: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ պատվիրակությունն այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում