Այս տարի Ադրբեջանը նշում է իր անկախության 20-ամյակը: 1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի
ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայտարարեց Խորհրդային Միությունից անկախանալու մասին: Ադրբեջանի անկախության տոնակատարության առթիվ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը:
Ալիևը նկարագրել է, թե ինչպես է երկիրը փոխվել այս 20 տարիների ընթացքում, խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության, երկրի տնտեսական աճի մասին, նաև նշել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը հաջորդ տարի տեղի է ունենալու Ադրբեջանում:








































