Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նախազգուշացրել է, որ Թեհրանը լրջորեն կպատասխանի արևմտյան երկրների յուրաքանչյուր քայլին, որն ուղղված կլինի Իրանի դեմ, և կմեղադրի ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդեպ մահափորձ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է իրանական պետական հեռուստաընկերությունը:
«Յուրաքանչյուր անընդունելի գործողություն, որն ուղղված կլինի Իրանի դեմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության տեսանկյունից, կստանա Իրանի ժողովրդի հակազդեցությունը»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդեպ մահափորձ կատարելու մեջ, սակայն Իրանը հերքում է, որ որևէ կապ ունի այդ միջադեպի հետ:








































