Ֆրանսիայում տեղի է ունենում նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուի ընտրությունների երկորդ փուլը: Հաղթողը կդառնա Նիկոլա Սարկոզիի հիմնական հակառակորդը` հաջորդ տարվա ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Կուսակցության անդամները պետք է ընտրություն կատարեն իրենց նախկին և ներկա առաջնորդների` Ֆրանսուա Օլանդի և Մարտին Օբրիի միջև, ովքեր Սարկոզիին հաղթելու ռեալ շանսեր ունեն:
Ֆրանսիայի ներկայիս նախագահ Սարկոզին, ամենայն հավանականությամբ, կառաջադրի իր թեկնածությունը, թեև դրա մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:
Օլանդը սոցիալիստների ամենահավանական թեկնածուն է այն բանից հետո, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը հանեց իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր Նյու Յորքում՝ բռնաբարության մեղադրանքով, բայց ավելի ուշ մեղադրանքը հանվել էր:








































