Երբ ինքնաթիռն ընկնում է, կենդանի մնալու հավանականություն գրեթե չկա: Բայց եթե ուղևորն օդում է հայտնվում, ապա նա ունի այդ հնարավորությունը:
Բարձրությունը, որից կարելի է ապահով «վայրէջք կատարել», կախված է մի քանի գործոնից: Եթե դա մի քանի տասնյակ մետր է, ապա որոշ «կանոնների» կիրառման դեպքում շանսերը շատանում են: Այս մասին հաղրդում է LiveScience-ը:
Առաջին հերթին՝ պետք չէ խուճապի մատնվել: Իհարկե, հեշտ չէ դա անել, բայց նման բարձրությունից ցած ընկնելով՝ կենդանի մնալու համար անհրաժեշտ է սթափ դատողություն: Անհաժեշտ է, որ մարմինը լինի այնպիսի դիրքով, որով լինում է պարաշյուտով թռչելիս: Այդպիսի դիրքը կմեծացնի օդի հանդեպ դիմադրությունը և հնարավոր է՝ դանդաղեցնի արագությունը:
Երկրորդն այն է, որ պետք է փորձել ուղղորդել մարմինը թփերին, կամ գոնե՝ ճահճին: Եթե դեպքը տեղի է ունենում քաղաքում, հարվածը թեթևացնելուն կօգնեն վագոնները և կցանքները: Ծառերը և Էլեկտրահաղորդալարերը նույնպես օգնել են շատ մարդկանց փրկվել: Եվ վերջապես՝ պետք ճիշտ ձևով «վայրէջք կատարել»: Բերանքսիվայր դա անելու դեպքում հարվածի ուժը կբաժանվի ամբողջ մարմնին և մասամբ կմարի: Սակայն այս դեպքում ֆիզիկական լուրջ վնասվածքներ կարելի է ստանալ: Ամենալավ միջոցը պարաշյուտիստների նման վայրէջք կատարելն է. այն է՝ ոտքերի վրա, ինչի դեպքում կլինեն միայն ոտքերի կոտրվածքներ:












































