Thursday, 18 04 2024
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00

Հանրային պատասխանատվության լրջագույն խնդիրը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը սպանելու համար ամուսնում՝ Յանիս Սարկիսովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման:

Խոսքը Մասիս քաղաքում տեղի ունեցած մի դեպքի մասին է, երբ հարսը դարձել էր ամուսնու և սկեսուրի զոհը: Պատմությունն այնքան դաժան է, որ դրան ծանոթացողները ուղղակի հայտնվում են շոկային վիճակում:

Բանն այն է, որ ծնողազուրկ աղջկան հարս տարած ընտանիքը նրան ծեծի է ենթարկել ամիսներ շարունակ, սիստեմատիկորեն, իսկ ծեծի դեպքերից մեկի ժամանակ էլ աղջիկը մահացել է: Ի՞նչն է այս ամենի մեջ զարհուրելին: Դե իհարկե աղջկան ծեծած ամուսնու և նրա մոր, այսինքն` աղջկա սկեսուրի մտա-բարոյական այլանդակությունը: Դժվար է գտնել նրանց արարքը բնորոշող բառեր, որոնք միաժամանակ հնարավոր լինի հրապարակել հանրային թերթում: Սակայն դա պատմության զարհուրելի բնույթի միայն մի կողմն է, մինչդեռ կա նաև մյուսը, որը թերևս ոչ պակաս զարհուրելի է, թեև զուտ ֆիզիկական, տեսողական, շոշափելի իմաստով այդքան էլ տպավորիչ չէ:

Բանն այն է, ինչպես հայտնի դարձավ դեպքի մասին տեղեկատվությունից, որ աղջկա դաժան ճակատագրի, նրա ամենօրյա ծեծերի և խեղումների մասին հայտնի է եղել մարդկանց լայն շրջանակների, սկսած նրա հարազատներից, մինչև հարևաններ ու ծանոթներ: Այդ մարդիկ, որոնց այլ կերպ կարելի է համարել հասարակությունը, տեղյակ են եղել այն ահավոր բռնության մասին, որին ենթարկվել է աղջիկը: Եվ այդ պայմաններում, որքան էլ տարօրինակ ու զարմանալի չթվա, որևէ առարկայական քայլ չի կատարվել աղջկան այդ բռնությունների ճիրաններից ազատելու ուղղությամբ:

Նրան կարեկցել են, ժամանակ առ ժամանակ պատսպարել, մտահոգվել նրա վիճակով, խղճացել նրան, սակայն որևէ մի տեղից չի եկել առարկայական և հետևողական օգնություն, որը կարգելակեր, կդադարեցներ աղջկա հրեշավոր կյանքի այդ ընթացքը և նրան կազատեր ամուսնու և սկեսրոջ բռնություններից, ի վերջո փրկելով նրա կյանքը: Այլ կերպ ասած` թող նորից տարօրինակ չթվա, բայց սպանված աղջիկը ոչ միայն ամուսնու և նրա մոր, այլ նաև հասարակության զոհն է, հասարակական անտարբերության զոհը: Այդ խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Սպանված աղջիկն ամենևին էլ ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին զոհն է լինելու: Զոհերը հարյուրավոր են, հազարավոր, պարզապես, բարեբախտաբար, ոչ բոլորն են մահանում և այդ իսկ պատճառով ոչ բոլորի պատմությունն է հայտնի դառնում և տեսանելի դարձնում լրջագույն այդ արատի` հասարակական անտարբերության առկայությունը մեր կյանքում:

Հաճախ կարելի է լսել, թե ինչպես հայկական միջավայրերում խոսում են այն մասին, թե ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում մարդկային փոխհարաբերությունները սառն են, մարդիկ անտարբեր են միմյանց նկատմամբ, չեն հաղորդակցվում, առաջնորդվում են բացառապես գործնական մղումներով: Փոխարենը, այդ ֆոնին ներկայացվում է հայկական իբր ջերմությունը, բարեկամությունից էլ լավ հարևանությունը: Իրականում, սակայն, այդ ամենը կեղծ և գաղափարականացված քարոզչության արդյունք է, և իրական կյանքը վկայում է, որ Հայաստանում հարևանությունն ու ջերմությունը բացառապես այն պարագաներում են, երբ հարևանները միմյանց հանդեպ ստիպված չեն պատասխանատվություն ստանձնել:

Իսկ երբ բանը հասնում է պատասխանատվության, ապա ջերմությունը վերափոխվում է անտարբերության, շառից ու փորձանքից հեռու մնալու համազգային հատկանիշի: Ահա այդ պայմաններում է, որ ամիսներ, տարիներ շարունակ բռնության ենթարկվող աղջիկը մահանում է, ըստ էության, բոլորի գիտությամբ, ու որևէ մեկը չի փորձում փրկել այդ աղջկան: Իսկ քանի քանիսն են նույն այդ երևույթի հետևանքով մահանում բարոյապես, հոգեպես, ենթարկվելով իրավունքի և ազատության ոտնահարումների: Մինչդեռ նույն այդ զարգացած երկրներում, որտեղ իբր սառը հարաբերություններ են մարդկանց միջև, դժվար է պատկերացնել, որ հասարակության անդամները ամիսներ շարունակ անտարբեր և անհաղորդ մնան իրենց նմանի ճակատագրին, որին ականատես են լինում գրեթե ամեն օր:

Անպայման կգտնվի մեկը կամ մի քանիսը, ովքեր անպայման կդիմեն ոստիկանությանը, կանհանգստացնեն, կդիմեն անընդհատ, որպեսզի դաժանությունը վերջ ունենա: Նույնը մյուս պարագաներում, մարդիկ մեկի սպանության, մեկի ոտնահարված իրավունքի համար դուրս են գալիս փողոց, որովհետև կա հանրային կյանքի, հանրային օրգանիզմի զգացում, կա գիտակցում, որ ամեն մեկի անհատական պաշտպանվածությունը ընդհանուրի հավաքականության մեջ է, և այսօր պաշտպանելով մեկին` դու քեզ ես պաշտպանում այսօրվա և վաղվա համար:

Այդպես են առաջ գնում հասարակությունները, այդպես են տեղի տալիս իշխանությունները և դառնում հասարակության կամքի ծառայողներ: Ինչպե՞ս այդ աստիճանի հասնել Հայաստանում, ինչպե՞ս հաղթահարել կենցաղից մինչև քաղաքականություն ընկած այդ անտարբերությունը: Ինչպե՞ս անել, որ օրինակ` հայոց բանակում զոհված զինվորի ընտանիքի հարևանը հասկանա, որ դա միայն վիշտ չէ, որ ապրում է իր հարևանն, ու որի համար իրենից պահանջվում է սփոփել նրան և հայտնել թաղման հոգսը հոգալու հարցում օգնության պատրաստակամություն: Այդ հոգեհարազատությունը, մարդկային այդ զգացումները շատ կարևոր են: Սակայն դրա մեջ կա միայն բարի կամք ու ոչ պատասխանատվություն: Մինչդեռ խնդիրը հասարակական պատասխանատվության ինստիտուտի ձևավորումն է, որը Հայաստանում բացակայում է գրեթե ամբողջովին: Խոսքը քաղաքացիներին արմատական պայքարի, մարդկանց միտինգների կամ երթերի ու ցույցերի հանելու մասին չէ: Ամենևին:

Անտարբերության այլընտրանքը միայն դա չէ: Պարզապես մարդիկ պետք է ունենան մի ընդհանուր արժեհամակարգ, որի պարագայում նրանք հնարավորություն կստանան զանազանել, թե ի՞նչն է զուտ անձնական, նեղ անձնական խնդիր, և ի՞նչն է անձնական դրսևորումով, բայց հանրային նշանակության հարց: Այդ դեպքում հասարակությունը կսկսի ավելի ադեկվատ լինել իրեն շրջապատող միջավայրին: Հետևաբար, Հայաստանում փոփոխության անկեղծ ցանկություն ունեցող քաղաքական ուժերի համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որ ձևավորվի հանրային արժեհամակարգը և քաղաքացիների ավելի ու ավելի մեծ շերտեր սկսեն զանազանել նեղ անձնականը հանրայինից, գիտակցել այն սահմանը, որտեղ իմ խնդիրը դառնում է բոլորինը: Դա պետք է լինի Հայաստանում քաղաքական պայքարի կարևորագույն ուղղություններից մեկը: Ոչ պակաս կարևորագույն, քան ասենք` իշխանափոխությանն ուղղված քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում