Մոտավորապես 1000 ցուցարարներ հավաքվել են Փարիզի քաղաքապետարանի մոտակայքում գտնվող հրապարակներից մեկում և երգում են: Այդ միջոցառումը կազմակերպվել է համաշխարհային բողոքի ցույցերի շրջանակներում, որն ուղղված է երկրի ֆինանսական քաղաքականության դեմ: Ցուցարարները պահանջում են սոցիալական և տնտեսական բարեփոխումներ:Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Միջոցառումը չի կրում քաղաքական բնույթ, և նրանք, ովքեր փորձում են բարձրացնել որևէ կուսակցության կամ կազմակերպության ցուցանակ, հանդիպում են ցուցարարների բողոքին և անհամաձայնությանը:
Իրավիճակը քաղաքապետարանի մոտ խաղաղ է, հնչում է կենդանի երաժշտություն: Պլանավորված է միջոցառումն ավարտել ուշ գիշերին:











































