ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Միջխորհրդարանական միության նախագահի և Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի և Պետությունների խորհրդի նախագահների հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-19-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Միքայել Վարդանյանը:
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: