Այս ձմեռ` դեկտեմբերին և հունվարին, Radiohead խումբը կվերադառնա ձայնագրման ստուդիա: Այս մասին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է խմբի ղեկավար Թոմ Յորքը: Նա նաև հայտնել է, որ իրենք պատրաստվում են 2012թ. համերգային շրջագայությանը, որի ժամանակ իրենց կմիանա նաև Portishead խմբի թմբուկահար Քլայվ Դիմերը:
Ամսագիրը գրում է, որ Յորքը նաև պատրաստվում է իր նոր ալբոմի թողարկմանը: Խոսելով այդ մասին` երաժիշտը նշել է, որ «այն դեռ բավականաչափ լավը չէ», սակայն հույս ունի, որ մինչև տարեվերջ կթողարկվի:
Radiohead-ի 8-րդ` The King of Limbs ալբոմը թողարկվել է 2011թ. փետրվարին:









































