Հոկտեմբերի 13-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Էրեբունու և Մեղրիի բաժինների ծառայողները Ագարակ քաղաքի մաքսակետից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Նաղի Բ.-ին, որը 1998 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 188 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով, այն է` ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին, կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:









































