Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը սեպտեմբերին «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ նախագահի թեկնածու էր առաջարկել Վլադիմիր Պուտինին, հայտարարել է, որ այսօր պատրաստվում է տեղյակ պահել իր հետագա անելիքների մասին` չնայած որ բոլորը կարծում էին, թե նա Պուտինի ընտրվելուց հետո կդառնա երկրի վարչապետ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Մեդվեդևը դրա մասին գրել էր Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում. «Բոլոր նրանք, ովքեր հետաքրքվում են իմ ծրագրերով, նայե՛ք «Վեստի 24» հեռուստաալիքը»,- գրել է նա: Նախատեսվում է, որ այսօր Մեդվեդևը հանդիպում է անցկացնելու բլոգերների հետ: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտնի բլոգեր Ռուստեմ Ադագամովն իր բլոգում գրել էր, որ հրաժարվում է գնալ այդ հանդիպմանը, քանի որ իշխող կուսակցության կայքում իր անունը գրել էին «Եդինայա Ռոսիա»-ի կողմնակիցների ցուցակում:







































