Google ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջը թարմացրել է վիճակագրությունը` կապված Chrome բրաուզերից օգտվողների թվի աճի հետ: Այս մասին գրում է MIGnews.com կայքը:
2010 թվականի դեկտեմբերին Google ընկերության բրաուզերից օգտվում էր 120 միլիոն մարդ:
«2011 թվականի մայիսին այդ ցուցանիշը հասել է 160 միլիոնի: Այսօր Chrome բրաուզերով աշխատում է մոտ 200 միլիոն օգտատեր»,- ասել է Փեյջը:
Net Applications գնահատականով` սեպտեմբերին Chrome-ը զբաղեցնում էր բրաուզերների համաշխարհային շուկայի 16,2%-ը: 2012 թվականին այն կարող է ընդգրկել շուկայի 20%-ը:
Համաշխարհային մասշտաբով` Chrome-ը զիջում է Explorer и և Firefox ինտերնետ բրաուզերներին, որոնց մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար՝ 54,4 և 22,5%: Սակայն որոշ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում Chrome-ը զբաղեցնում է երկրորդ տեղը:











































