Իսրայելը բանտերից ազատ կարձակի ՖԱԹՀ-ի 550 անդամների` «Համաս» պաղեստինյան շարժման հետ գործարքի համար: Գործարքն ուղղված է իսրայելցի զինվոր Գիլատ Շալիտի փոխանակմանը: Այս մասին հայնտում է France-Press գործակալությունը` հղում կատարելով եգիպտացի դիվանագետին:
Հիշեցնենք, որ գործարքի շրջանակներում ընդհանուր առմամբ 1027 պաղեստինցի բանտարկյալներ ազատ կարձակվեն: Գործարքն ընթանալու է երկու փուլով:
Ըստ France-Press գործակալության` եգիպտացի դիվանագետը վստահեցնում է, որ Եգիպտոսը համոզելու է Իսրայելին, որ գործարքի երկրորդ փուլում ընդգրկվեն միայն «Ֆաթհ»-ի անդամներ:










































