Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 11-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կհրապարակվեն «Գավառտրանս» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Գավառտրանս» ընկերությունը հադիսանում է Երևան-Գավառ-Երևան երթուղու միակ ուղևորափոխադրողը: Լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար այն առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն ուղևորներից գանձել է կրկնակի ավելի գումար` 1000 դրամ: