Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Արյունով եկածն ու Facebook-ով հեռացողը

Facebook սոցիալական ցանցում նախաձեռնվել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի, այսպես ասած, ակցիա, որին արդեն մի քանի տասնյակ մարդ հավանություն է տվել: Էականն այստեղ, իհարկե, հավանությունը չէ, այլ իրողությունն ինքնին: Բանն այն է, որ Facebook-ը Հայաստանում դարձել է արդեն գրեթե միանգամայն ռեալ իրականություն, քանի որ Հայաստանում հենց ռեալ իրականություն լինելուն կոչված իրականությունն է ավելի շատ վիրտուալ: Ավելին՝ Facebook-ը Հայաստանում կարծես թե եկել է իրականությանը փոխարինելու, և, չնայած տարբեր կարծիքներին, այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ վատ չի փոխարինում: Շատերը համարում են, որ Facebook-ը քաղաքացիական ակտիվություն կլանող է:

Բայց դա բավական վիճելի գնահատական է, որովհետև հազիվ թե Facebook-ի բացակայության պարագայում իրական կյանքում լիներ ավելի մեծ ակտիվություն, քան այժմ: Facebook-ը բողոքողներին տուն չի տարել, այլ տներում հայտնաբերել է բողոքողներին, իսկ դա արդեն իսկ նշանակալի բան է, քանի որ նրանք գտել են իրար և կամաց, բայց դուրս են գալիս տներից: Ահա այդ իմաստով է սոցիալական այդ ցանցը բավական ռեալ տարածություն դարձել Հայաստանի համար և ինչ-որ տեղ փոխարինել ռեալին, բայց՝ փոխարինել չեղած ռեալին, այսինքն՝ ինչ-որ տեղ ստեղծել ռեալ, իհարկե՝ վիրտուալ հարթության վրա, բայց այնտեղ լիովին կամ լիարժեք ձևավորվելու դեպքում այն արդեն նույնքան լիարժեք տեղափոխվելու է իրական կյանք:

Ինչ կապ ունի այս ամենը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ: Բանն այն է, որ նրա վերադարձի խոսակցությունները շրջանառվում են տարբեր մակարդակներում, սակայն մեծ հաշվով՝ ոչ բավարար էֆեկտով: Դրա հանդեպ կա մի ինչ-որ միջին անտարբերություն: Հանրային արձագանքի առումով ամենակենդանի, մոբիլ և շարժուն, նաև ադեկվատ տարածությունը այսօր Facebook-ն է, ուր չկա ինֆորմացիայի պակաս: Ահա այդ առումով է, որ Քոչարյանի, այսպես ասած, վերադարձը տեղափոխվում է Facebook: Եվ այստեղ, թերևս, միամիտ կլինի կարծել, որ Քոչարյանին ինչ-որ լավ բան է սպասում հանրային արձագանքի առումով: Ուրեմն, մի՞թե նա այդքան միամիտ է, որ գալիս է Facebook-ով վերադառնալու: Հազիվ թե: Ինչ՝ ինչ, բայց Քոչարյանին դժվար է միամիտների շարքին դասել:

Բայց այս անգամ կարծես թե իսկապես մի վիճակ է, երբ նա իր համար «միամիտ» նստած լինելով՝ մեկ էլ հայտնվում է Facebook-ում, ուր նրան, անկասկած, «ջերմ» ընդունելություն է սպասվում: Հետևաբար՝ ով Քոչարյանին «գցել» է Facebook, ըստ ամենայնի, նրա համար նույն «արջի ծառայությունն» է մատուցում, ինչ որ, իր իսկ բնութագրմամբ, արել էին 1998 թվականին՝ բազմաթիվ անօրինական քվեաթերթիկներ գցելով քվեատուփեր: Դրանք մի քանի տարի առաջ ԱՄՆ պետդեպարտամենտն էր հիշեցրել՝ իր զեկույցներից մեկում խոսելով 1998 թվականի նախագահի ընտրությանը ավելի քան 100 000 կեղծված ձայնի մասին:

Նույն կերպ հիմա Քոչարյանին «միամտաբար գցել» են, գցել են Facebook, որտեղ նրա վերադարձի թեման ոչ թե կբացվի, այլ կփակվի, այն էլ՝ ամենայն հավանականությամբ, բավական խայտառակ ձևով: Իրավագետները այդ դեպքում ասում են՝ փնտրեք նրանց, ում ձեռնտու է «հանցանքը»: Բայց ներկայումս ստացվել է մի իրավիճակ, երբ Քոչարյանի վերադարձը Հայաստանում ձեռնտու չէ ոչ մեկին, անգամ այսօր նրան հավատարիմ թվացող քաղաքական ուժերին, օրինակ՝ ՀՅԴ-ին կամ ԲՀԿ-ին: Հետևաբար, ով ասես՝ կարող էր նրան Facebook-ի «փուռը» տալ, չէ՞ որ մի բուռ քաղաքական դաշտ է մնացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում